Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Մեր տեղեկություններով` մեկ շաբաթ առաջ` փետրվարի 24-ի ՀՀ կառավարության նիստից հետո, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ թեժ վեճ է տեղի ունեցել, որը շարունակվում է մինչ օրս:
Վեճի պատճառը եղել է դրանից մեկ օր առաջ Աղվան Հովսեփյանի կողմից Ալիկ Սարգսյանին ուղարկված գրությունը, որով նա առաջարկել է զբաղեցրած պաշտոններից ազատել ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանին եւ Արաբկիրի ոստիկանապետ Վարազդատ Ադամյանին:
Ալիկ Սարգսյանը հանդիմանել է գլխավոր դատախազին, որ նա իրեն չասի ինչ անել, ում ազատել կամ չազատել:
Ավելին, չնայած ՀՀ ոստիկանապետն, ի վերջո, կատարել է Հովսեփյանի ասածը եւ փետրվարի 27-ին Թամամյանին եւ Ադամյանին ազատել է զբաղեցրած պաշտոններից, սակայն, միեւնույն է, գլխավոր դատախազը որոշել է նրան մինչեւ վերջ նվաստացնել: Աղվան Հովսեփյանի` վեճի առարկա դարձած գրությունը երկու օր առաջ ՀՀ գլխավոր դատախազության կայքում հրապարակելու նպատակը հենց դա է եղել, որ բոլորն իմանան, թե ում ցուցումով է Ալիկ Սարգսյանը գործում: