կարևոր
3952 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-29 12:59
Քաղաքական

Դա նույնն է, որ գառանը հանձնես գայլին․ հասել է պատմական ճշմարտության պահը․ Արմեն Ռուստամյան

Այսօր դրված է հայ տեսակի լինել-չլինելու հարցը։ Եվ հարցերի հարցը՝ կարո՞ղ ենք պահպանել մեր ինքնությունը, թե՞ ոչ։ Ժողովրդի լրջորեն քարոզչություն է իրականացվում՝ թե՛ դրսից և թե՛ ներսիվ, որ ապացուցեն մեր անկարողությունը։ Դրսից՝ թուրք-ադրբեջանական տանդեմը խնդիր է դրել, որ մեզ զրկի սեփական ուժի աղբյուրներից և դրանով փաստի, որ անկարող ենք, ներսից էլ՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ ցամաքեցնեն այդ աղբյուրները․ որ մենք մեր ուժի աղբյուրների տեղը չտեսնենք։ Եվ այս ամբողջ զիջումների շղթան դրանով է պայմանավորված։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհրդի» քննարկմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Դուրս է գալիս, որ այս իշխանությունների պատկերացրած այսպես կոչված անվտանգային համակարգի երաշխավորը ոչ այլ ոք է, քան Թուրքիան և Ադրբեջանը։ Սա պետք է շատ հստակ արձանագրվի, որ մեր ժողովուրդն ընդունո՞ւմ է, որ իր երաշխավորը պետք է լինի թուրք-ադրբեջանական տանդեմը։ Եվ այդպիսի ապագա պատկերացնո՞ւմ է ընդհանրապես։ Դա նույնն է, ոնց որ գառանը հանձնես գայլին, որ պահի գառան անվտանգությունը։ Մենք մեր պատմության մեջ քանի՞ անգամ կարող ենք այս նույն բանը տեսնենք ու սխալվենք։ Իսկապես հասել է պատմական ճշմարտության պահը» ,-հայտնեց Ռուստամյանը։