կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-05 02:47
Հասարակություն

Կանայք` կանանց համար

Կանայք` կանանց համար

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մարտի 6-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում արդեն երկրորդ անգամ կազմակերպելու է բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը կծախսվի կանանց տնտեսական ակտիվության բարձրացման վրա:

 

Ցուցահանդեսին ներկայացվելու են կանանց առնչվող ամենատարբեր իրեր`արդուզարդ, խնամքի պարագաներ, ձեռագործ աշխատանքներ, դեկորատիվ պարագաներ, հագուստ: Ներկայացված են լինելու 70-ից ավելի արտադրողներ, լինելու են նաեւ մասնակիցներ մարզերից:

 

Ասոցիացիայի տնօրեն Լիլիթ Ասատրյանի խոսքերով` իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի այդ օրը կանանց համար վերածվի տոնի: