Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի վերաբերյալ հանդես եկավ արտահերթ ելույթով և նշեց, որ հայ ընտանիքները փողով չեն հարստանում:
«Երիտասարդներն ամուսնանում են, ինչպես մենք ենք ժամանակին ամուսնացել, ու դա դառնում է սրբերի սրբոց: Ընդամենը երկիրը պարտավոր է նորածին անդամի համար ավելի բարենսպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի ծննդյան ընթացքում առողջ երեխա լինի»,- ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, որ համաձայն է այն խոսակցությունների հետ, թե պետությունը պետք է չաշխատող կանանց ավելի շատ վճարի, բայց իրենք իրենց հնարավորությունների չափով են օգնում:
«Ինչ վերաբերում է այն խոսակցությւոններին, որ մենք քննարկումներ ենք անում, մեծ սեղաններ ենք գցում և գործուղումների ենք գնում, ապա ասեմ, որ եթե միջազգային շփումներ չունենանք, տնտեսություն չենք ունենա: Ասում են, թե` ամեն տարի ասֆալտ եք անում: Չեն հասկանում, որ մթնոլորտը պետք է գեղեցիկ լինի»,- ասաց ԱԺ նախագահը:
Ըստ Սահակյանի` հայ կանայք երկու կոպեկի համար չէ, որ ընտանիք են կազմում և երեխա ունենում, պարզապես նրանք ընտանիքապաշտ և երեխայապաշտ են: «Խնդրում եմ մյուս ելութներում մի քիչ մեղմեք քննադատությունը, դրանք ընտանիքի կանայք են, ոչ թե այն կանայք, որ փողով են ընտանիք կազմում»,- եզրափակեց նա: