|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարի հերթական մրցափուլում Էլինա Դանիելյանի` 5 անընդմեջ հաղթանակների շքերթն ընդհատեց մեր հայրենակցուհի Լիլիթ Մկրտչյանը:
Այս պարտիայում սպիտակ խաղաքարերով հանդես էր գալիս Լիլիթը: Նավակային վերջնախաղում, երբ մրցակիցներն ունեին 3-ական զինվոր, խաղաղ դաշն կնքեցին:
Ոչ-ոքիից հետո Դանիելյանն ունի 5,5 միավոր, սակայն առաջատարի դիրքին ոչինչ չի սպառնում, քանի որ այս մրցափուլից առաջ հայ գրոսմայստերը 2 միավորի առավելություն ուներ մոտակա մրցակիցների նկատմամբ:
Լիլիթ Մկրտչյանն իր ատիվում ունի 2 միավոր: