|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր Նորվեգիայի հավաքականին։ 70-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց թանձր մառախուղի պատճառով։ Նորվեգիայի թիմը հաղթում էր 9։0 հաշվով։
ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշել են վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:
Թիմերի առաջին խաղում Նորվեգիան առավելության էր հասել 10։0 հաշվով։
Նորվեգիան F խմբի առաջատարն է՝ 13 միավոր։ Հայաստանի թիմը նախորդ 5 հանդիպմանը 5 պարտություն է կրել 0։36 ընդհանուր հաշվով եւ վերջինն է։