|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ինչքան շատ է քայքայվում մեր տնտեսությունը եւ որքան շատ են մասնագետներն ահազանգում տնտեսական լայնամասշտաբ անկման ու կառավարման ձախողումների վերաբերյալ, այնքան շատ է իր կառավարության հաջողությունների մասին խոսում վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Երեկ նա ասուլիս էր տալիս երկրիս «պատասխանատու» լրատվամիջոցներին, եւ նրա խոսքից հասկացանք, որ շատ լավ ենք ապրում, ծաղկող եւ թռիչքաձեւ զարգացող տնտեսություն ունենք: Էլ չենք խոսում կառավարության անդամների տաղանդի ու ազնվության մասին: