«Դուք ասում եք, թե ընդդիմության հանրահավաքը մեծ էր, բազմամարդ էր, այսինքն` բողոքավորներ կան: Պարզապես համեմատության համար կարող եմ ասել` դրանից մեկ օր հետո Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ» կազմակերպությունը 10 500 (ոստիկանության տվյալներով` հատիկ-հատիկ հաշված) միայն կազմակերպության անդամներին էր բերել, կողքից ժողովուրդ չէր բերել: Դե, պատկերացրեք, եթե Հանրապետականը կամ կոալիցիան ուզենար ժողովուրդ հանել, Դուք պատկերացնո՞ւմ եք, ինչ կլինի, Երեւանի կեսը կբռնի, որովհետեւ կոալիցիան մի քանի հարյուր հազար անդամ ունի, եւ մեկ միլիոնից ավելի մարդ է ընտրել այս կոալիցիան»,- «Առավոտին» ասաց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` կարծիք հայտնելով, որ հարցերը միտինգներով չեն լուծվում: