Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աշխարհի նախկին երկրորդ ուժեղագույն թենիսիստուհի Սվետլանա Կուզնեցովան Դուբայում անցկացվող Premier Dubai Duty Free Tennis Championships-2011 մրցաշարի խաղարկության քառորդ եզրափակչում կարողացավ առավելության հասնել 21-ամյա լեհուհի Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ` 7:6 (7), 6:3:
Այժմ կիսաեզրափակչում «Մեծ սաղավարտի» (US Open- 2004, «Ռոլան Գարոս»-2009) մրցաշարերի կրկնակի հաղթող Կուզնեցովան ուժերը կչափի իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ, ով հեշտությամբ կարողացավ հաղթել 21-ամյա ռուսաստանցի Ալիսա Կլեյբանովային` 6:2, 6:0:
Կիսաեզրափակիչի հաջորդ մասնակիցը դարձավ Կարոլին Վոզնյացկին, ով քառորդ եզրափակչում հանդիպում էր 23-ամյա իսրայելլուհի Շահեր Պեյերի հետ: Կարոլինը 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց հակառակորդի նկատմամբ: Կարոլինի հակառակորդը եզրափակչում 25-ամյա սերբուհի Ելենա Յանկովիչն է, ով երեք սեթերի արդյունքում առավելության հասավ ավստրալիացի թենսիստուհի Սամանթա Ստոսուրի նկատմամբ` 6:3, 5:7, 7:6(4):