կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 02:45
Սպորտ

Թենիսի առաջնություն` Դուբայում

Թենիսի առաջնություն` Դուբայում

Դուբայում շարունակվում է Premier Dubai Duty Free Tennis Championships-2011-ի խաղարկությունը, որի մրցանակային ֆոնդը 2 050 000 դոլար է։

 

Արդեն հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Աշխարհի երկրորդ թենիսիստուհի, 20-ամյա դանիացի Կարոլինա Վոզնյացկին ջախջախեց Ճապոնիայի ներկայացուցիչ Այումին Մորիտուին 2 սեթերի արդյունքում՝ 6:1,6:0:

 

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Կարոլինը ուժերը կչափի Իսրայելի ներկայացուցիչ Շախար Պեյերի հետ, ով իր հերթին պարտության է մատնել բելգուհի Յանինա Վիկմայերին։ Աշխարհի նախկին երկրորդ ուժեղագույն թենիսիստուհի, ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովան 1։6, 6։0, 7։5 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնեց 30-ամյա իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի նկատմամբ: Այժմ քառորդ եզրափակիչում Կուզնեցովան կհանդիպի ազգությամբ լեհ Ագնեշկա Ռադվանսկայի հետ։

 

21-ամյա ռուսաստանցի Ալիսա Կլեյբանովան կարողացավ առավելության հասնել իր հայրենակից փորձառու Վերա Զվոնորյովայի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա ուժերը կչափի իտալուհի Ֆլավիա Պանետայի հետ։

 

Աշխարհի հինգերորդ ուժեղագույն թենիսիստուհի Սամանթա Ստոսուրը հեշտությամբ հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Պատի Շնիդերին՝ 6։3, 6։4։ Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի սերբիացի Ելենա Յանկովիչը։