կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 01:56
Տնտեսական

Դեպի ո՞ւր

Դեպի ո՞ւր

Ընտրական քարոզարշավները, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան գումար է ծախսվում, բացասական ազդեցություն կունենան տնտեսության վրա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ դասախոս, նախկին ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը:

 

Նա կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում կունենանք 8-9 տոկոս գնաճ:

 

«Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ երկիրը: Կարծում եմ` եթե իշխանությունը չխառնվի, տնտեսությունը կզարգանա, իսկ 2011-ին կունենանք 2-3 տոկոս աճ»,- ասաց Բ. Ասատրյանը:

 

Նա կարծում է, որ Հայաստանը կարող է նախաճգնաժամային իրավիճակին հասնել 2014-ին , իսկ հիմնական գործոնները, որոնցով բնութագրվում են Հայաստանի տնտեսության աճը, զարգացումը, համարում է արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, մասնավորապես` ներդրումային դիրքը:

 

Բ.Ասատրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ խորանում է աղքատությունը, եւ առաջիկայում աղքատների թիվն ու սոցիալական բևեռացումը աճելու են:

 

«Մենք բանջարեղենի համար 1,5 անգամ ավելի թանկ ենք վճարում, քան` Եվրոպան: Եվ, ինչն է ցավալին, որ առ այսօր չեմ տեսել ձեռնարկվող քայլեր պարենի գները իջեցնելու ուղղությամբ»,- ասաց բանախոսը: