կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-16 07:08
Քաղաքական

Գործնական ու անկեղծ մթնոլորտում

Գործնական ու անկեղծ մթնոլորտում

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը փետրվարի 14-15-ը աշխատանքային այցով եղել է Երեւանում:

 

Ըստ ՌԴ ԱԳՆ կայքի`նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցությանը, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

 

Երկու երկրների քաղաքական համագործակցության ընդլայնման համատեքստում ՌԴ փոխարտգործնախարարը կարծիքներ է փոխանակել Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅ Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ հետ: Իսկ Երեւանի Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հետ Կարասինը քննարկել է կրթության բնագավառում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

Երեւանյան հանդիպումներն անցել են հայ-ռուսական երկկողմ կապերին բնորոշ գործնական ու անկեղծ մթնոլորտում. տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը: