|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերն ասել է, որ 2022-ի աշխարհի առաջնությունը, հավանական է, որ կանցկացվի ամռանը, այլ ոչ թե ձմռանը, ինչպես առաջարկում էին ֆուտբոլային շատ մասնագետներ: «2022թ-ի աշխարհի առաջնության անցկացման ժամկետների հարցը հետաձգված է: Ամեն ինչ տանում է նրան , որ մրցաշարը կկայանա ամռանը Սկզբում Ֆրանց Բեկենբաուերն ասաց, թե մենք Մունդիալը պետք է ձմռանն անցկացնենք, հետո Միշել Պլատինին և ՖԻՖԱ-ի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը ելույթ ունեցավ: Փաստաթղթերում նշված է, որ գործկոմն իրրավասու է որոշակի փոփոխություններ կատարել, սակայն մրցաշարի անցկացման ժամկետի նախաձեռնությունը պետք է Քաթարից լինի»,- Բլատերին մեջբերում է «ВВС»-ն:
Հիշեցնենք, որ Քաթարը գտնվում է կլիմայական ջերմ գոտում և առաջարկները, որոնք ներկայացնում է վերջինս, պայմանավորված է այս հանգամանքով, նաև ասիական այս պետությունն ունի քաղցրահամ ջրի խնդիր: