Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Սոցիալական ապահովության հիմնադրամի վճարման ծառայության նախկին աշխատակիցների խնդիրը, կարծես, լուծվում է: Հիշեցնենք` ծառայության նախկին աշխատակիցներին նման խոստում էր տվել սոցապ նախարարը` մոտ տասն օր առաջ:
Երեկ նրանք արդեն այցելում էին թոշակառուներին` իրազեկելով, որ վերջիններս կրկին կարող են թոշակներ ստանալ իրենց «հին» վայրից եւ «հին» աշխատողների միջոցով:
Ինչպես մեզ հետ զրույցում հավաստիացրեց մոտ հարյուր նախկին վճարողների հետ արդեն պայմանագիր կնքած «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն Գեորգի Խուրշուդյանը, աշխատանքի ընդունվողները տեղեկացված են, որ անգամ «մեկ լումա» անհարկի բռնագանձելու դեպքում նրանք աշխատանքից կազատվեն անհապաղ` առանց նախազգուշացման: Իսկ դժգոհությունները տեղ հասցնելու համար «նոր»-նախկին վճարողները պարտավորված են յուրաքանչյուր թոշակառուի դիմումի ձեւը ներկայացնելու հետ միաժամանակ տրամադրել նաեւ վճարահաշվարկային կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից եւս հաստատեցին «Մեգա Պանտերա»-ի հետ պայմանագրի կնքման փաստը: Իսկ այն հարցին` արդյո՞ք սա նշանակում է, որ լուծվում է վճարման նախկին ծառայության աշխատողների զբաղվածության հարցը, նախարարության Կենսաթոշակային ապահովման վարչության պետ Սմբատ Սաիյանը պատասխանեցՙ «հավանաբար»: