Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2011-02-02 02:12
Սպորտ

Նոր սկանդալ «Լիվերպուլում»

Նոր սկանդալ «Լիվերպուլում»

Կարծես կարմիրներն ընտրել են սև պիարի ճանապարհը: Վերջերս մամուլն ուղղակի սևեռված է այս ակումբի վրա: Վաճառում են, գնում են, ու ամեն բան այստեղ կատարվում է պարզապես թոհուբոհով...


Այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» Քերոլի համար 35 միլիոն ֆունտ վճարեց, ինչը ռեկորդային ձեռքբերում էր «Լիվերպուլի» համար, Էնդի Քերոլը հայտարարել է, որ ինքը համաձայնել է այս տեղափոխությանը «Նյուքասլի» ղեկավարության պահանջով: «Նրանք ցանկանում էին, որ ես ինքս խնդրեի ինձ վաճառել: Բայց ես չէի ցանկանում հեռանալ «Նյուքասլից»: Այն ժամանակ ղեկավարներն ինձ ասացին, որ ակումբին գումար է պետք: Ես ցանկանում էի մնալ հարազատ ակումբում, բայց ինձ ստիպեցին հեռանալ»,- ասել է Քերոլը:

 

Տեղափոխությունը կայացավ երեկ ուշ երեկոյան: