կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 08:37
Քաղաքական

Գազային նոր սկանդալ է սպասվում

Գազային նոր սկանդալ է սպասվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ սահմանին թանկացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը: Սակայն ՀՀ իշխանությունները կրկին գաղտնի են պահել այս հանգամանքը, ինչպես նախկինում, երբ գազի գինը սահմանին 2011թ-ից սկսած թանկացել էր և իշխանական «գաղտնապահության» արդյունքում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք:

 

Հիշեցնենք՝ այդ պարտքը հատուցեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Սակայն այս անգամ, ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև կնքված գազային պայմանագրից հետո:

 

ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։