|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ հունվարյան հանրաքվեի արդյունքներով` բնակչության 99 տոկոսը կողմ է անկախությանը: Այսօր ներկայացվել են հանրաքվեի վերջնական պաշտոնական տվյալները, նշվել է, որ Հարավային Սուդանի անկախության մասին կհայտարարվի հուլիսի 9-ին. տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները:
Հարավային Սուդանի գլխավոր քաղաքի` Ջուբայի փողոցներում հազարավոր մարդիկ տոնում են աշխարհի քարտեզի վրա նոր պետության ի հայտ գալու փաստը: Սակայն երկրի հարավի եւ հյուսիսի միջեւ դեռեւս չկարգավորված խնդիրներ կան, մասնավորապես` սահմանների եւ նավթից ստացված շահույթի բաշխման հարցերը:
Սուդանի հարավային շրջանները հիմնականում բնակեցված են քրիստոնյաներով, հյուսիսը` մահմեդականներով: