Փոխարժեքներ
23 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Խնդիրը լուծելու միակ տարբերակը այն քաղաքականացնելն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Խոսքը վերաբերում է սոցիալական այն խնդիրներին, որոնց պատճառով վերջին շրջանում հասարակության տարբեր հատվածներ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի մոտ:
Լ. Զուրաբյանն ասաց, թե իշխանությունները եւ այդ ցույցերի ժամանակ կարգը պահպանող ոստիկանները բողոքողներին կոչ են անում չքաղաքականցնել խնդիրը, այնինչ դա իրենց գործառույթը չէ.
«Դա ասելով` հասկանում են` հանկարծ ընդդիմության հետ կոնտակտների մեջ չմտնեք: Եվ, ցավոք սրտի, հաճախ կարողանում են հասնել իրենց նպատակին»:
Իսկ ահա ՀԱԿ-ը հորդորում է հակառակն անել` քաղաքանացնել հարցը: Ավելին` այդ ցույցերի ժամանակ անպակաս են լինում ՀԱԿ երիտասարդ անդամները, ովքեր հրահրում են հավաքվածներին ագրեսիվ քայլեր անել: