Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն իր դժգոհությունը հայտնեց այն հարցի շուրջ, որ վարչապետը գյուղատնտեսությունը հռչակել է գերակա ոլորտ: «Հերթը հասավ գյուղին ու գյուղացուն: Գյուղատնտեսության ոլորտը կհայտնվի խոշորների ձեռքում, կդառնա մենաշնորհային ոլորտ` դրա մեկնարկը վարչապետի հայտարարությունն է»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Անդրադառնալով գյուղնախարարի պաշտոնում Սերգո Կարապետյանի նշանակմանը` Ա. Մարտիրոսյանը ասաց, որ նրա նշանակումը ցույց է տալիս, թե կառավարությունը որքանով է բարեփոխումներ կատարում: Ըստ Մարտիրոսյանի` այստեղ կլինի շահերի բախում. գործարարը չպետք է լինի նախարար: