կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 13:50
Քաղաքական

Հերթում նախարար լինի, թե՝ պատգամավոր, զինվորը չպետք է 2-3 ժամ հերթ կանգնի․ Տիգրան Աբրահամյան

Խոսքը չպետք է վերաբերեր միայն կոնկրետ զինծառայողներին, ավելին՝ դա պետք է վերաբերեր զինծառայողների ընտանիքների անդամներին․ Ազգային ժողովում պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

«Երբ մենք խոսում ենք զինծառայության գրավչության կամ զինծառայողի ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին, որը նաև թույլ չի տալիս շատ ժամանակ հատկացնել էդ հետազոտություններին, նաև հերթերին, ապա այս տեսանկյունից բնական է, որ զինծառայողների համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնում է նաև ընտանիքի անդամների բժշկական ապահովման և սպասարկման հարցը»,- ասաց նա։

Ավելին՝ տեսանյութով։