Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Սայաթ-Նովայի 300-ամյակին /2012թ./ պետք է նախապատրաստվել այսօրվանից: Այս առիթով, Պողոսյանն առաջարկով դիմել է արդեն Սփյուռքի եւ Մշակույթի նախարարություն` ստանալով դրական պատասխան:
Ամիսներ առաջ թուրքական TRT հեռուստեսությանը հարցազրույց է վերցրել Թ. Պողոսյանից` նշելով, որ իրենց նկարահանող խումբն արդեն եղել է Թիֆլիսում, որտեղ ասել են, թե Սայաթ-Նովան թուրք է, իսկ Բաքվում էլ հավաստիացրել, թե վրացի է:
«Ես նրանց հարցրի, թե ինչպե՞ս կարող է հայ եկեղեցու սպասավորը լինել թուրք կամ վրացի: Ինչպես նաեւ առաջարկեցի գնալ Մատենադարան եւ կարդալ աշուղի ձեռագրերը: Սայաթ-Նովան այնքան մեծ է` շատերը ցանկանում են, որ իրենցը լինի` հենվելով այն հանգամանքի վրա, որ նրանց լեզվով էլ է գրել երգեր»:
Թուրք լրագրողները գնացել են Մատենադարան, բայց թե հաղորդման մեջ ինչպես են ներկայացրել փաստերը, հայտնի չէ. պարոն Պողոսյանը չի նայել հաղորդումը:
Թովմաս Պողոսյանը հորդորում է բոլորին` ըստ արժանվույն նախապատրաստվել Սայաթ-Նովայի հոբելյանին:
«2010թ. կեսերից արդեն սկսել ենք պատրաստվել հոբելյանին. հրատարակելու ենք Սայաթ-Նովայի երգերի ձայնագրյալ ժողովածուն, որը վերջին անգամ ձայնագրվել է 1963թ.` աշուղի 250-ամյակին. այս ընթացքում «ավելացել» է նրա ստեղծագործությունների թիվը»,-ասաց Պողոսյանը:
Հոբելյանի առիթով համերգներ կլինեն Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում: Տարվա շրջանակում կանցկացվի գիտաժողով, կլինեն նկարների ցուցադրություն, ինչպես նաեւ կթողարկվեն հուշադրամներ, նամականիներ:
Թ. Պողոսյանն անելու է ամեն ինչ, 2012-ը Սայաթ-Նովայի տարի հռչակելու եւ Սայաթ-Նովայի փողոցն ամբողջ տարի տոնական հանդերձների մեջ պահելու համար: Իսկ միջոցառումների Ֆինանսավորման հարցով` Պողոսյանի հույսն Աստծո եւ հայրենիքի վրա է:
Հանդիպմանը ներկա աշուղ Աստղանուշը ներկաներին ողջունեց իր ասմունքով: Տեսանյութը կարող եք դիտել այստեղ