կարևոր
4135 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-03 23:43
Հասարակություն

Կիրանցցի կինը ստուգում է FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են դրանք. Հովհաննես Իշխանյան

Կիրանցցի կինը ստուգում է FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են դրանք. Հովհաննես Իշխանյան

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հրապարակել է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«FIP - Փաստերի ստուգման հարթակ» -ի կողմից տարածված եւս մեկ ապատեղեկատվություն եւ մանիպուլյացիա:

Հոդվածում գրում են: «Կիրանցի դպրոցը տեղակայված է Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով մոտ 360 մետր հեռավորության վրա:» (երանի չէր)

Մանիպուլյացիա: Կիրանց գյուղի դպրոցը ներկայացնում են նախկին շենքը, սակայն ամբողջական սահմանազատումից հետո, սեպտեմբերից 1-ից երեխաները պետք է հաճախեն նոր կառուցված դպրոց (լուսանկար 2), որը հեռու է սահմանից մոտ 50-60 մետր:

Ապատեղեկատվություն: Հայ-Ադրբեջանական սահմանը ներկայացնում են գուգլ քարտեզով, սակայն «Google Maps-ում Կիրանցի հատվածում ներկայացված հայ-ադրբեջանական սահմանները ՉԵՆ համընկնում 1976 թվականի ԽՄ ԳՇ  քարտեզին»։

Իշխանյանը գրում է. «Կիրանցից Գոհար Վարդանյանը ստուգում է փաստերի ստուգման հարթակ FIP.am-ի փաստերը ու պարզում, որ կեղծ են նրանց փաստերը:

Դա քիչ է դեռ մի բան էլ 1976-ի սահմանագծման հետ առնչություն չունեցող ռազմական քարտեզն են լեգիտիմացնում:

Հիշենք, որ fip.am-ը նախկին sut.am-ն է, որը հավաքագրված էր բրիտանական գաղտնի ծառայությունների integrity initiatives կոչվող ծրագրով, որի համաձայն ոչ թե փաստեր պիտի ստուգեին այլ Հայաստանում բրիտանական գործակալությամբ զբաղվեին՝ ի վնաս Հայաստանի»։