Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սողոյանը՝ անդրադառնալով տոնավաճառների աշխատակիցների մաքսային ծախսերի ավելացման դեմ բողոքներին խոսել է այն մասին, որ ցուցարար առեւտրականներից եւ ոչ մեկը ուղիղ չի աշխատում մաքսային ծառայության հետ: Այն, որ աշխատում են մաքսային բրոքերների միջոցով` վկայում են նաեւ հենց առեւտրականները: Ասում են, թե այդպես ավելի քիչ են լինում ծախսերը:
Սողոյանը նշել է, թե եթե անհատներն իրենք իրենց ապրանքը մաքսազերծեն, ապա նույն գինը կգանձվի, ինչ-որ միջնորդների դեպքում է: Իսկ հարցին, թե այնուամենայնիվ ինչու՞ են դիմում միջնորդներին, պատասխանել է. «Էդ միջնորդը երեւի իրենց համար տվյալ երկրում ինչ-որ հարցեր է լուծում, չգիտեմ՝ մնալու, գնալու, գալու, տեղափոխելու եւ այլն»:
ՊԵԿ հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանն էլ ասել է, թե իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են, որ բողոքի ակցիաներին չեն մասնակցում այն մարդիկ, ովքեր անձամբ են զբաղվում իրենց ապրանքի ներկրմամբ։
Բողոքում են նրանք, ովքեր իրենց իրական շրջանառությունը թաքցնելու, հարկերից խուսափելու խնդիր ունեն և ինչ-ինչ պատճառներով իրենց գործողություններն իրականացնում են միջնորդավորված անձանց միջոցով: