կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-22 22:14
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Չաուշօղլուն պոետիկ նամյոկ է արել

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Չաուշօղլուն պոետիկ նամյոկ է արել
ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չաուշօղլին, ըստ մեր տեղեկությունների, Ամանորի առթիվ շնորհավորական բացիկներ է ուղարկել Վեհաժողովի բոլոր պատգամավորներին, այդ թվում` հայաստանյան պատվիրակության անդամներին: Դա, իհարկե, տարօրինակ չէ: Շնորհավորանքի տեքստը գրված է Վեհաժողովի պաշտոնական վեց լեզուներով: Դա էլ է նորմալ: Տարօրինակն ու զվարճալին բուն տեքստն է: Ռուսերենից թարգմանված բացիկում բառացիորեն գրված է. «Եկեք եւ կլինենք բարեկամներ ու կթեթեւացնենք մեկս մյուսի կյանքը: Կսիրենք եւ սիրված կլինենք: Եվ ոչ ոք հողը ժառանգություն չի ստանա»: Չաուշօղլին չի մոռացել նշել, որ այս տողերի հեղինակը թուրք բանաստեղծ Ուռուզ Էմերն է: Թե ինչ կապ ունի այս տեքստը Նոր տարվա հետ, մենակ Չաուշօղլին կիմանա: Բայց ենթադրում ենք, որ նրան հոգեհարազատ է եղել հատկապես վերջին տողը` հողը չժառանգելու մասով: