Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ խմբակցությունների բյուրոները հնարավոր է ձմեռային նստաշրջանից առաջ քննարկեն ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գործունեության հարցը: Նման բանի պատճառ է դարձել «Քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների կոմիտեի» կողմից ԵԽԽՎ ուղարկված նամակը, որտեղ ներկայացված էր Հարությունյանի գործունեության վերաբերյալ հայկական մամուլում լույս տեսած հոդվածաշարը: Թե ի՞նչ արդյունք կարող են ունենալ այդ քննարկումները, դեռ պարզ չէ, սակայն, ամեն դեպքում, դա կարող է լուրջ հարված հասցնել Հարությունյանի վարկին, քանի որ Հայաստանի ներսում վերջինիս հաջողությունները կախված են դրսում ունեցած նրա հաջողություններից: