Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայտնի է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Նա այսօր հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հանդիպման վերաբերյալ ոչինչ հայտնի չէ, և որ պետք է սպասել հանդիպմանը հաջորդող պաշտոնական հաղորդագրություններին:
Դիտարկմանը, որ այս օրերին, երբ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է, հանրությունն այդ հանդիպումը, ըստ էության, կապում է դրա հետ` հույսով, որ կգտնվի որևէ լուծում, որը վերջ կդնի լարվածությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սարգսյան-Պուտին հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը եղել է մինչև սահմանային վիճակի լարվածությունը»:
Հարցին, որ թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ սահմանային լարվածության մասին խոսք չկա, բայց հնարավո՞ր է հարցը բարձրացվի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ չի ուզում ենթադրություններ անել, պետք է սպասել, հավանաբար այսօր երեկոյան հաղորդագրություն կտարածվի հանդիպման վերաբերյալ: