|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Պետական ու իշխանական լծակներ ունեցող մարդիկ տարիներ շարունակ խոչընդոտել են Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացմանը: «Դրա հետ մեկտեղ պետական պաշտոնյաներն ու, մասնավորապես, Հայաստանի կառավարությունը, կարող եմ ասել, որ հանցագործ քայլ կատարեցին, երբ Հրազդանի ամբողջ կասկադը տվեցին օտարերկրացիներին»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշել է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Մեր ռազմավարական նշանակության օբյեկտները ուրիշների ձեռքում են, եւ ստացվում է, որ պետությունը կա, բայց իրականում ֆունկցիա չունի»,- ասել է բնապահպանը` անհրաժեշտ համարելով, որ էներգետիկայում վարվող քաղաքականությունը շտկվի եւ Հայաստանին վերադարձվեն ռազմավարական նշանակության օբյեկտները:
«Պետք է վերանորոգենք, ուշքի բերենք, մեծացնենք դրանց օգտակար գործողության գործակիցը ու կարգավորենք ջերմաէլեկտրակայանների խնդիրը»,- առաջարկում է Հ. Սանասարյանը: