Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այսօր լրագրողներին ներկայացրեց անցած տարվա հոկտեմբերին պետական մարմինների պաշտոնական կայքերի թափանցիկության մասին մոնիթորինգի արդյունքները:
Ուսումնասիրվել են ինչպես գործադիր իշխանության պետական մարմինների կայքերը, այնպես էլ ՀՀ պետական իշխանության 5 մարմինների/ ՀՀ նախագահ, Կառավարություն, ԱԺ, ՍԴ, Դատախազություն/ պաշտոնական կայքերը: «Սակայն այս դեպքում վարկանշային աղյուսակ չի կազմվել, քանի որ նրանց գործառույթները համեմատելի չեն»: ՀՀ նախագահի կայքի տեղեկատվական թափանցիկության աստիճանը 34.4 տոկոս է, Ազգային ժողովինը` 37.80, Կառավարությանը` 41.82, ՍԴ`38.38, իսկ Դատախազությանը` 55.70 տոկոս:
Կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի փոխանցմամբ` այս կայքերում հատուկ հետաքրքրություն առաջացնող տեղեկություները ընդհանրապես հասանելի չեն այցելուներին: Մատչելի չէ նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ մարմնի գործունեության կարգի մասին տեղեկատվությունը: Ըստ ուսումնասիրողների պակասում է նաեւ թափուր պաշտոնների ցանկը, քաղաքացիական ծառայության անցնելու կարգը: Հասանելի չեն նաեւ բյուջեն կատարելու եւ տվյալ տարում գործունեության ապահովման համար հատկացված բյուջետային ընդհանուր գումարի մասին տեղեկատվությունը: