կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-13 11:46
Քաղաքական

Տիգրան Կարապետյանն ուզում է` բոլորը դուրս գան բանտերից

Տիգրան Կարապետյանն ուզում է` բոլորը դուրս գան բանտերից

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով` մեր երկրում ամեն ինչ շատ վատ է, ազգը կործանվում է: Նրա խոսքով` ԼՂՀ-ի ճանաչումը ոչ մի բան չի տա Հայաստանին, ընդհակառակը` ամեն ինչ կարող է խառնել իրար:

 

Կարապետյանը համարում է, որ ամեն ինչ սարսափելի վիճակում է` բյուջեն, պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը, ընդդիմությունը և այլն: Եվ քաղաքական գործիչը որևէ լավատեսական հեռանկար չի տեսնում: Նրա համոզմամբ` չկա այն ուժը, որի հետ կարելի է միավորվել:

 

«Սովածներն ինչո՞ւ ոտքի չեն կանգնում, ի՞նչ հույս, ի՞նչ հավատ ունեն: Ժողովուրդը կանգնի մենք կլինենք ժողովրդի կողքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Կարապետյանը և հայտնեց, որ վաղը մասնակցելու է ազատամարտիկների հավաքին:

 

Անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորմանը` նա ասաց.  «Վարդան Պետրոսյան լինի, թե Պողոս Սամսոնյան լինի, բանտում նստածներին ցանկանում եմ, որ բոլորը դուրս գան, առավել ևս, որ հայտնի մարդ է, ուրիշ տույժ թող լինի: Բանտում նստելով` ո՞վ է մխիթարվելու»:

 

Խոսելով Շանթ Հարությունյանի հեղափոխության մասին` Կարապետյանը նշեց. «Դա վատ փորձ էր. ոչ մեծ, ոչ թույլ, ոչ էլ ուժեղ քայլ էր»: