|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԳՆ-ն չի ուզում տրամադրի Լիլիթ Մակունցի դասախոսության տեքստը կամ դեսպանատունը հորինել ա «դասախոսությունը»: Sputnik Արմենիա-ի լրագրող Դավիթ Գալստյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն և խնդրել տրամադրել Լիլիթ մակունցի դասախոսության տեքստը:
Ինչպես հայտնել էր ՀՀ ԱՄՆ դեսպանության կայքը՝ հունվարի 3-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը դասախոսություն է կարդացել ԱՄՆ ռազմածովային քոլեջի ուսանողների համար:
«Դեսպանատան հայտնի գրառումը ԱՄՆ Ռազմածովային քոլեջի ուսանողների համար դասախոսության մասին, հավանաբար, տեսել եք: Դեսպանատունը ասում ա, որ «դասախոսությունից հետո (!) էղել ա հարց ու պատասխան․․․»: Հարցում էի ուղարկել ԱԳՆ-ն ու տեքստը խնդրել։ ԱԳՆ-ն ասում ա, որ «դեսպան Մակունցը դասախոսությունն անցկացրել է ինտերակտիվ՝ հարցուպատասխանի ձևաչափով», -գրում է լրագրողը: