Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամանորյա տոներից հետո աճում է ինքնասպանությունների թիվը: Հոգեբանները երեւույթը բացատրում են այսպես` տոնական տրամադրությունից հետո իրականությունը շատերի համար ծանր է լինում է եւ դրդում է նման քայլի: Հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքով` ցանկացած տոնակատարությունից հետո մարդու մոտ առաջանում է հիասթափության զգացողություն. «Ամանորին բավականին տեւական ժամանակ մարդիկ տարված են լինում տոնական տրամադրությամբ, խաթարվում է կյանքի սովորական ռիթմը ու կյանքի շարունակականությունը վերականգնելը դժվար է լինում»,- ասում է Կարինե Նալչաջյանը:
Նրա խոսքով` այդ օրերը մարդուց մեծ էներգիա են խլում, միաժամանակ նոր հույսեր խանդավառում, սակայն որոշ ժամանակ անց` տոների ավարտին, դատարկության ու ինքնասպառման զգացողություն է նկատվում:
Սամվել Խուդոյանի համար երեւույթը բացատրելի է: Լավ ծիծաղելուց հետո միշտ էլ քիչ տխրում ես»,- ասում է նա: Խուդոյանի կարծիքով` որքան բուռն էլինում ուրախությունը, այնքան մեծ է լինում դրան հաջորդող ընկճվածությունը. «Շատերը տոնական վազքի մեջ բախվում են նոր խնդիրների, շատ ընտանիքներում առաջանում են կոնֆլիկտներ: Որոշ մարդիկ էլ միայնակ են անցկացնում Ամանորը, սա էլ է դառնում հերթական սթրեսի պատճառը»:
Միաժամանակ հոգեբանները պնդում են, որ խնդիրն անհատական է: Ինքնասպանությունների թվի աճը պատճառաբանել ամանորյա տոներով, միանշանակ ճիշտ չէ, քանի որ այդ քայլը կատարողները որոշումը վաղուց են ընդունած լինում: Դրանք հիմնականում մարդիկ են, որոնք ունեն ինքնասպանության հակումներ: