|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մադոննան բանակցություններ է վարում մալազիացի գործարարի հետ` նրա գիշերային ակումբների ցանցի բաժնետեր դառնալու համար:
Մադոննան անցյալ տարի Մեքսիկայում բացեց իր ֆիտնես ակումբների ցանցը, այժմ էլ ցանկանում է ծավելել իր բիզնեսը:
«Մադոննան բնական կերպով է այս խաղի մեջ մտել: Նա ամբիցիոզ պլաններ ունի»,- ասել է նրա համագործակիցներից մեկը:
Հինգշաբթի երեկոյան Մայֆեյրում նա հանդիպել է մալազիացի ձեռնարկատեր Թոնի Ֆերնանդեսին, ում պատականում են այդ ակումբի բաժնետոմսերի մեծ մասը, եւ քննարկել են առքուվաճառքի մանրամասները:
52-ամյա Մադոննան մինչեւ Hard Candy Fitness ակումբերի ցանցը հիմնելը սկսել էր մանկական գրքեր գրել, զբաղվել հագուստի ձեւավորմամբ եւ գինեգործությամբ:
Այս մասին գրում է «Թելեգրաֆը»: