Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մատենադարանի բակում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ` «Մենք դեմ ենք անարդարությանը» վանկարկությամբ: ԱԼՄ հեռուստատեսության եւ Ժողովրդական կուսակցության տնօրեն Տիգրան Կարապետյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ հանրահավաք:
«Հրավիրել եմ ձեզ մի պարզ պատճառով, որպեսզի բոլորս միասին բարձրաձայն ասենք.«Մենք դեմ ենք անարդարությանը»: Խնդիրը միայն ԱԼՄ հեռուստաընկերությունը չէ, այլ այն վերաբերմունքն է, որը ձեւավորվել է մեր հանդեպ` մեր իսկ տան մեջ: Այժմ մենք ոչ թե ընդդիմության, այլ ժողովրդի անունից ենք ասում «Ո՛չ անարդարությանը»: Ճիշտ է, ես եմ ձեւավորել ԱԼՄ հեռուստաընկերությունը, բայց այն ժողովրդինն է, եւ յուրաքանչյուր ոտնձգություն ուղղված է դեպի ժողովուրդը»,-ասաց պարոն Կարապետյանը` ավելացնելով, որ ԱԼՄ-ն «պիվայի բուտկա չէ»` ազգային արժեք է: Ժողովրդական կուսակցության նախագահը հայտնեց իր ապագայի ցանկությունների մասին,նշելով, որ ստեղծելու է «Երևանցիների հայրենակցական միություն» հասարակական կազմակերպությունը, ըստ երևույթին ակնկալելով համագործակցություն վերջերս քննարկման թեմա դարձած «Երևանցիների միություն» կուսակցության նախաձեռնող խմբից:
Հանրահավաքի վերջում տեղի ունեցավ մոմավառություն, որի նշանակությունը, ինչպես նշեց Տ. Կարապետյանը, իրենց խոստումներին Աստծո վկայության փաստն է:
Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի