|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ կառուցվող Մատենադարանի շենք և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարն այնտեղ հանդիպում է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հաստատության մի խումբ գիտաշխատողների ու մասնագետների հետ:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ աշխատանքները մտել են վերջնական փուլ, և շուտով այս կարևոր գիտամշակութային կենտրոնը կսկսի իր աշխատանքը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենին և աշխատակիցներին` մշտական աջակցության համար՝ նշելով, որ առանց նրանց բարձր մասնագիտական և հայրենանվեր գործունեության անհնարին կլիներ հաջողությամբ իրականացնել արցախյան Մատենադարանի հիմնադրման աշխատանքները: