կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 10:05
Հասարակություն

''Ֆեյսբուքի տեսություն''` Սերժ Սարգսյանի համար

''Ֆեյսբուքի տեսություն''` Սերժ Սարգսյանի համար

«ՉԻ» տեղեկություններով` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ընդգրկված քաղաքական-հասարակական շրջանակներում հայտնի դեմքերի էջերը վերստին սկսել են վերահսկվել «ուժեղացված ռեժիմով»:

 

Բանն այն է, որ Բաղրամյան 26-ում որոշում է կայացվել, որ «Ֆեյսբուքը» բավականին ինֆորմատիվ է, և շատերի տրամադրություններին կարելի է ծանոթանալ հենց ֆեյսբուքյան ստատուսներից ու ֆորումներից, ըստ այդմ` պետք է «մոնիտորինգի» տակ պահել «Ֆեյսբուքը»:

 

Ի դեպ` որոշվել է նաև, որ այն անձանց նկատմամբ, որոնք ռեժիմի համար «անցանկալիների» ցուցակում են, բայց բավականին ակտիվ են «Ֆեյսբուք»-ում, պետք է այս նախընտրական ժամանակահատվածում «բոյկոտի» մեխանիզմ կիրառել: Այսինքն` նախագահականի «անձնակազմից» որոշ աշխատակիցների, որոնց վրա դրված է նաև like անելու կոնկրետ չափաբաժին, զգուշացվել է առհասարակ չլայքել այն մարդկանց ստատուսները, որոնք երբեմն-երբեմն, ըստ իրենց, ոչ կոռեկտ ձևակերպումներով են նկարագրում իրողությունները:

 

Նախագահականի` «Ֆեյսբուքի» թիմին զզուշացվել է` ուշադիր լինել և պարզեցված թեմաներով ֆորումներին չմասնակցել, այլապես կարող են թանկ վճարել` կորցնելով նախագահականի աշխատակցի աշխատատեղը:

 

Թերթը ավելացնում է նաև, որ Սերժ Սարգսյանին ևս սկսել է հետաքրքրել «Ֆեյսբուքը»: Թերթի տեղեկություններով` նրա համար շաբաթը մեկ անգամ «Ֆեյսբուքի տեսություն» է արվում, որի ժամանակ նրան ներկայացնում են, թև ով ինչպես է տրամադրված իր անձի և այս կամ այն քաղաքական իրողությունների նկատմամբ: