կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-28 00:10
Աշխարհ

Թուրքիան ներողություն չի ստանալու

Թուրքիան ներողություն չի ստանալու

Իսրաելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը խոսք է տվել, որ Իսրաելը ներողություն չի խնդրելու Թուրքիայից՝ Գազայի օգնության նավի վրա կատարված հարձակման համար, որի հետևանքով ինը թուրք էր զոհվել:

 

Այս մասին Լիբերմանը խոսել է Երուսաղեմում տեղի ունեցած դեսպանների հանդիպման ժամանակ: Նա ասել է, որ նախկին դաշնակիցների հարաբերությունների կարգավորման համար Անկարայի «ներողության» պահանջը «անամոթություն» է:

 

«Ներողություն պետք է Թուրքիայի կառավարությունը խնդրի՝ ահաբեկչությանը սատարելու համար»,- ասել է Լիբերմանը: «Ոչ մի ներողություն չի լինելու»:

 

Սակայն վարչապետ Բենջամին Նետանյահուի գրասենյակը հայտարարություն է արել, որտեղ ասվել է, որ Լիբերմանը «արտահայտում էր միայն իր սեփական կարծիքը , ինչպես մյուս նախարարներն են անում: Նետանյահուն միակն է, ով կարող է արտահայտել Իսրաելի դիրքորոշումը» այս հարցում: