Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քննադատել է լրատվամիջոցներին՝ վերջին շրջանում բանակի միջադեպերը ոչ ճիշտ տեսանկյունից ներկայացնելու եւ մեկնաբանելու համար: Նրա խոսքով, ցանկացած հարցում քննադատությունների թիրախն ուղղվում է առաջին հերթին բանակի էլիտային, մինչդեռ սպաներն, ըստ նրա, այսօր գնահատվելու խնդիր ունեն: «Մենք անընդհատ զինվորին ենք տեղ տալիս, բայց սպաների խնդիրներին էլ պետք է ուշադրություն դարձնել:
Չի կարելի բանակում կատարվող յուրաքանչյուր արարքի ու դեպքի ողջ պատասխանատվությունը տարածել սպայական անձնակազմի վրա: Անարդարության դեպքեր բոլոր ոլորտներում էլ կան, նաեւ բանակի, բայց չի կարելի թշնամու ջրաղացին ջուր լցնել եւ բանակի քաղաքական կերպարը սեւացնել: Եթե լրագրողներն ու վերլուծաբանները կոնկրետ խնդիր են մատնանշում եւ հետամուտ են, որ դա վերանա, միայն օգնում են բանակին, բայց եթե կոնկրետությունից զերծ, հակաբանակային, միտումնավոր քարոզչություն են տանում, դրանով վարկաբեկում են հայկական բանակը: Պետք է լինել շատ սուր, բայց սրտացավ»,- եզրափակել է Դավիթ Ջամալյանը: