Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Դեկտեմբերի 22-ին, ժամը` 14.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բակունցի փողոցի 9-րդ շենքի թիվ 11 բնակարանի բնակիչը վայր է ընկել եւ չի կարող բացել բնակարանի դուռը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է 1934թ. ծնված Վարդանուշ Դիլբարյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն եւ հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: Սակայն, ժամը 20.01-ին,նորից ահազանգ է ստացվել, որ բնակիչը կրկին վայր է ընկել եւ չի կարող բացել բնակարանի դուռը: Փրկարարները` բացել են բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է Վարդանուշ Դիլբարյանը: Նա տեղափոխվել է Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նույն օրը`ժամը 17.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 13-րդ շենքի թիվ 31 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1926թ. ծնված Էդուարդ Հարությունյանի դին:
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնից: