կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-18 06:14
Առանց Կատեգորիա

Գիշերային Մոսկվան վտանգավոր է

Գիշերային Մոսկվան վտանգավոր է

Դեկտեմբերի 16-ի գիշերը մերձմոսկովյան Դոլգոպրուդնի գյուղի 13-րդ դպրոցի աշակերտը դանակով վիրավորել է ծագումով կովկասցի 9-րդ դասարանի աշակերտ Թամերլան Սարալիեւին։ Նրան տեղեփոխել են հիվանդանոց՝ որովայնի հատվածում ստացած դանակի վնասվածքներից: 8-րդ դասարանի աշակերտ Վլադիսլավ Դումչեւը ձերբակալվել է։

 

Դեկտեմբերի 16–ին Նախիմովսկի պողոտայի 11 տան մոտ մահացու վերքեր է ստացել Ուզբեկստանի քաղաքացի Դ.Կարշիեւը։ Նրան գտել են ձեռքի, ազդրի, թիկունքի հատվածում ստացած բազմաթիվ վնասվածքներով։ Ձերբակալվել սպանության մեջ կասկածվող 20-ամյա Ս. Վնենկին։ Նա Կարշիեւի վրա հարձակվել է իր երկու ընկերների հետ։

 

Անցած գիշեր ծեծի են ենթարկվել երկու կովկասցի. Верхние поля փողոցում անհայտ անինք ծեծի է ենթարկել Վիետնամի 31-ամյա քաղաքացի Ֆամ Խիու Տամը։ Նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վնասվածքներով։ Բացի այդ, գեներալ Բելովի անվան փողոցում երեք երիտասարդ հարձակվել է առեւտրի կենտրոնի 27-ամյա կիրգիզ դռնապանի վրա։ Դռնապանին երկաթե փողերով ծեծել են 15 եւ 16-ամյա եղբայրները, իրենց հասակակցի հետ: Դռնապանը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Այս հանցագործությունների մասին հայտնում է РБК-ն:

 

Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում են նոր արյունալի ընդհարումներլ: Համենայնդեպս, այդպիսի կոչեր արդեն հնչել են: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ոստիկանությունը պատրաստվում է հակահարվածի: