Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԿԳՄՍ-ում տեղի է ունենում «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրինագծի քննարկումը։ Մասնակցում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է բուհերի ուսումնական գործընթացում ոչ պարտադիր դարձնել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Հայ գրականություն» առարկաները։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ նշված օրինագիծը չեղարկելու և այլ պահանջնելով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում նախաձեռնած ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել ․ 19 հոգու տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։ Մինչ այդ նրանք 15-օրյա նստացույց և բողոքի քայլերթեր էին իրականացրել Արայիկ Հարությւոնյանի հրաժարականի պահանջով, քանի որ նրանց համոզմամբ՝ կրթության ոլորտի քաղաքականությունը նախարարը ձախողել է։