|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկոյան Մոսկվայի Կիեւյան կայարանում տեղի են ունեցել բախումներ կովկասյան եւ սլավոնական ծագմամբ մոտ 300 երիտասարդների միջեւ: Հատուկ ջոկատայինները արդեն ժամը 20-ի դրությամբ ձերբակալել էին ավելի քան 700 մարդու:
Ամբողջ օրը հրապարակը վերահսկվում էր ոստիկանների բազմաթիվ խմբերի կողմից : Երեկոյան հրապարակում պարեկում էին մոտ 3000-ոստիկան:
Ըստ ռուսական Gazeta.ru-կայքի մի ընդհարումը հրահրել է ազգայնական խմբի մի ներկայացուցիչ, որը, լեզվակռվի է բռնվել կովկասյան արտաքինով անձի հետ, որից հետո սկսել է հարվածել:
Ըստ այլ տեղեկությունների բախումներ են տեղի ունեցել նաեւ «Սմոլենսկայա» հրապարակում, որտեղ կովկասցիների մի խումբ ծեծի է ենթարկել մի խումբ ռուսների: Ըստ ռուսական ԶԼՄ-ների մոսկովյան ոստիկանությունը աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, քանի որ կանխատեսվում է, որ դեպքերը կարող են կրկնվել: Բացի այդ, տեղեկություններ կան, որ Կովկասից դեպի Մոսկվա են շարժվում վրիժառու խմբեր` պատժելու ռուս ազգայնականներին վերջին օրերի վայրագությունների, հարձակումների համար: