Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արաբկիրի վարչական շրջանի փոխթաղապետ Հրայր Անտոնյանի ղեկավարությամբ Երեւանի Փափազյան-Կոմիտաս փողոցների խաչմերուկում կարմիր բերետավորները և ոստիկանները վերսկսել են կրպակների ապամոնտաժումը:
Կրպակների տերերը փակել են փողոցը` փորձելով խոչընդոտել իրենց պատկանող կրպակների ապամոնտաժումը:Ոստիկանները փորձել են հրելով հետ մղել նրանց, ինչի ընթացքում ոմանք վնասվածքներ են ստացել եւ նրանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու նպատակով շտապօգնության մեքենաներ են ժամանել:
18 կրպակներից արդեն ապամոնտաժվել է 5-ը: Միջադեպին դարձյալ փորձել են միջամտել «Ժառանգությունե խմբակցության պատգամավորները եւ պահաջել են ցույց տալ քաղաքապետարանի համապատասխան որոշումը կրպակներն ապամոնտաժելու մասին:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որ մայրաքաղաքում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների և տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղկայված են Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում: Գործող պայմանագրերի ժամկետները չեն երկարձգվելու եւ նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու` բացառությամբ մամուլի կրպակների:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով այս կրպակատերերը պարկեշտ հարկատուներ են, եւ նրանց կրպակներն ապամոնտաժելու իրական նպատակը բոլորովին էլ քաղաքը բարեկարգելը չէ: «Իրական նպատակը, ոչ թե կանաչապատումն է այլ ճանապարհ բացելը սուպերմարկետների համար,որի տերերն էլ ապագայում կաշխատեն իշխանությունների համար»,- ասաց նա` ավելացնելով, որ ժողովուրդի ընդվզումները, մի օր ի վերջո ապստամբության է հանգեցնելու:
«Ժառանգության» պատգամավորներից Արմեն Մարտիրոսյանն էլ տեղի ունեցածը «հակասոցիալական» արարք է որակում: Նա կարծում է, որ «բարեկարգումը» առաջին հերթին պետք է սկսել գերշահույթ ունեցող այն գործարարներից սկսել, ովքեր օգտվում են այս իրավիճակից: «Մի քանի քայլ այն կողմ «Երիցյաններ» սուպերմարկետն է, որը զբաղեցնում է մայթի գրեթե կեսը,իսկ փողոցն էլ ավտոկանգառի է վերածվել»,-ասաց նա:
Կրպակատերերն ասում են, րո քաղաքապետը շաբաթ օրը հանդիպման է կանչել իրենց, բայց վստահ են` հարցը չի լուծվելու:
Այսօր առավոտից սկսած ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն վաղը:
|
|