Քաղաքապետի պաշտոնից հրաժարականը նոր կուսակցության ծնունդով կարող է նշանավորվել: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ մայրաքաղաքային այն հեղինակությունները, ովքեր լուրջ ռեսուրս ունեն եւ ընտրություններում կարող են որոշիչ ազդեցություն ունենալ, Գագիկ Բեգլարյանի գլխավորությոմբ օրերս հավաքվել են եւ քննարկել ներ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության հարցը: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նույնիսկ որոշվել է կուսակցության անունը, այն լինելու է «Երեւան»: Նշենք, որ ավելի վաղ դարձյալ շրջանառվում էր, որ Բեգլարյանը մտադրություն ունի նման անվանումով կուսակցություն ստեղծել: