կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 02:53
Տնտեսական

Վարչապետը և հղի կանայք /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Վարչապետը և հղի կանայք /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Այսօր կառավարական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի հետ վերանայել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքը:

 

«Մտահոգությունները, որոնք հնչում են, մեր նախարարությունը և հանձնաժողովը կիսում են։ Այսօր պատրաստվել է մի նոր օրենքի նախագիծ և անհրաժեշտ է այդ նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ և, անհրաժեշտության դեպքում, իսկ այդ անհրաժեշտությունը, ինձ թվում է` կա, մենք հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ և օրենքում կկատարենք շտկումներ` նպատակ ունենալով ստեղծել այնպիսի միջավայր, որը խթանում է ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը:

 

Հիշեցնեք, որ այսօր առավոտյան ժամը 11-ին Կառավարության շենքի մոտ ժամանակավորապես անաշխատունակ ճանաչած անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամները ցույց էին կազմակերպել` պահանջելով կառավարությունից նշված օրենքի մեջ փոփոխություններ կատարել`վերականգնել օրենքի մինչև սյուն թվականի դեկտեմբերի 1-ը գործող դրույթները:

 

Տեսանյութի համար սեղմել այստեղ