|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Այսօր ունենք մի զեկույց, որին՝ բացի սվաղված լինելուց, ուրիշ գնահատական տալ չի կարելի»,- մեկնաբանելով Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի` 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի դիտարկման եզրակացությունը՝ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նրա համոզմամբ` «կառավարությունն իրականացնում է ուղիղ հակասոցիալական քաղաքականություն և կոալիցոն ուժերն իրենց քվեարկություններով հաստատում են դա»:
«Ձեր իրականացրած մոնիտորինգն ու բարեփոխումները հակաժողովրավարական, հակասոցիալական են: Եթե այս կերպ եք մտադիր կատարել ԵԽԽՎ բանաձևերը, պետք է արձանագրել, որ ձեզ հաջողվում է կատարել հակառակ գործողություններ՝ երկրում ժողովրդավարական արժեքների իրականացման ուղղությամբ: Մեծ հաշվով մեր երկրում դեռ չի հաստատվել Սահմանադրությունը հարգելու ավանդույթը, ավելին, ձեր գործողություններով դուք արհամարհում եք Մայր օրենքը»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը: