կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-13 08:44
Քաղաքական

Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ

Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ

«Ժողովուրդ»-ը գրում է.

 

«Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը։ Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից, ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են հաջորդ շաբաթ։ Նախատեսված է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի, Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաեւ խորհրդարանական խմբակցությունների, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչների հետ։

 

Նշենք, որ ԵԽԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին։ Փաստորեն, Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ։ Ի դեպ, նախատեսվում է քննարկել ԵԽԽՎ-ի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ԵԽԽՎ բանաձեւերի կատարման ընթացքը, իրականացվող բարեփոխումների հետագա միտումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես ազատությունից զրկված անձանց իրավական պաշտպանվածության մակարդակը»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում