կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-02 07:08
Աշխարհ

Եվրոստատի ահազանգը

Եվրոստատի ահազանգը
Եվրամիության եվրագոտու երկրներում գործազրկության մակարդակը հասել Է պատմական առավելագույնին՝ 10,1 տոկոսի: Ահազանգի հեղաինակը Եվրամիության վիճակագրական ծառայությունն է՝ «Եվրոստատը»: Նրա հաշվարկներով, ընդհանուր առմամբ հոկտեմբեր ամսին եվրագոտու 16 երկրներում անաշխատանք Է մնացել աշխատունակ տարիքի 15,947 մլն մարդ, ինչը 80 հազարով ավելի Է, քան սեպտեմբերին:


Ընդհանուր առմամբ Եվրամիությունում գործազրկության մակարդակը հոկտեմբերին հասել է ակտիվ բնակչության 9,6 տոկոսին, ինչը համապատասխանում է 23,151 մլն գործազուրկների: Ըստ որում՝ հասարակության կառուցվածքում այժմ առավել քիչ թվով գործազուրկներ կան Նիդեռլանդներում՝ ակտիվ բնակչության 4,4 տոկոսը: 4,8 տոկոսով նրան հաջորդում Է Ավստրիան: Առավել մեծ թվով գործազուրկներ են գրանցվել Իսպանիայում՝ 20,7 տոկոս: Եվրոգոտու երկու առաջատար արդյունաբերական տերություններում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, գործազրկության մակարդակը կազմում Է համապատասխանաբար 6,7 տոկոս և 9,8 տոկոս: