Արցախում կսկսվի երկրորդ ենթաշրջանային զարգացման ծրագիրը
Արցախի կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել հանրապետության Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման 2011-2015թթ. ծրագրին:
Ըստ այդ ծրագրի` ենթաշրջանում 2015թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կհասցվի 2480-ի` 2009-ի 1367-ի դիմաց, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 2500-ի` 1466-ի դիմաց: Ծրագրի շրջանակներում աշխատանքներ կտարվեն խոզի գլխաքանակի, մսի, կաթի, հացահատիկի, կարտոֆիլի եւ բանջարեղենի արտադրության ավելացման ուղղությամբ:
Նմանատիպ ենթաշրջանային զարգացման ծրագիր էր մշակվել եւ իրականացվել Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանում: Նիստի ժամանակ վարչապետը գյուղնախարար Արմո Ծատրյանին հանձնարարեց ամփոփել վերոնշյալ ենթաշրջանում երկու տարի առաջ մեկնարկած նմանատիպ ծրագրի առաջին արդյունքները: