|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութ, որի առաջաբանում ասվում է.
«Ալիևի առջև Փաշինյանի բերած քաղաքական նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը։
-Այս շաբաթ տրվեց «Ուժեղ Հայաստան» նոր կուսակցության մեկնարկը, որը լինելու է Հայաստանի ապագա իշխանությունը»։
-Տեսանյութի մեջ ասվում է, որ նոր Ձևավորվող խորհրդարանի առաջին նիստում կուսակցությունը նախաձեռնելու է Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխություն։
-«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը նախատեսում է 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծում 5 տարում։
-Խոստումների թվում են փոքր բիզնեսին հարկերից ազոտումը, դեղերի 20% էժանացումը և 20 հազար մատչելի բնակարանի կառուցումը։
«Որպեսզի լուծենք այս հարցն մեկնդմիշտ»,- ասում է Նարեկ Կարապետյանը։
-Գյուղատնտեսության նախարարությունը կբացվի Արարատյան դաշտի կենտրոնում Արարատի, Արմավիրի մարզում, որտեղ գյուղատնտեսության նախարարության սիրտն է՝ բերքի ամբողջական մթերում և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցնում;
-Նարեկ Կարապետյանը հայտնում է, որ գյուղատնտեսության ոլորտի բյուջեն այս տարի ևս կրճատվել է և նա հարցնում է. «Ի՞նչ է, մեզ գյուղ պետք չէ՞»;
-Տեսագրության մեջ ասվում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ստիպված է եղել արհեստական բանականության միջոցող ուղերձ հղել, որում ասում է .«Ապահով և բարեկեցիկ կյանքի կառուցումը սկսելու ենք ընտրությունների հենց հաջորդ օրվանից»։