|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, դահուկորդ Միքայել Միքայելյանը Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 23:06.4 րոպե արդյունքով զբաղեցրել է 53-րդ տեղը։
Մրցմանն ընդհանուր առմամբ 113 դահուկորդ է մասնակցել:
Վաղը՝ փետրվարի 14-ին, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին: